Piero della Francesca

Ալեքսեյ Սիսակյան (շարունակություն)

Ցավոք սրտի, Ալեքսեյ Սիսակյանի հուշերն իր հոր մասին ամբողջությամբ մեկ պոստում չտեղավորվեց: Սկիզբն` ananun.livejournal.com/1981.html :

АЛЕКСЕЙ СИСАКЯН
ШТРИХИ К ПОРТРЕТУ ОТЦА
(продолжение)


ОТВЕТСТВЕННОСТЬ

… Но его успехи не были легкими. Один из наиболее напряженных моментов — борьба крайних позиций в биологической науке. Ареной этой борьбы стало Отделение биологических наук АН СССР, которое Н. М. Сисакян возглавлял несколько лет. Нелегко ему приходилось и до назначения на пост академика-секретаря. Многие годы как заместитель главного ученого секретаря он нес ответственность за судьбу биологии в «Большой Академии».

... Конец 50-х годов. Дождливый ноябрьский день, освещенный алыми транспарантами демонстрации, плывущей по Красной площади. Мы стоим с отцом на одной из трибун слева от Мавзолея В. И. Ленина. Увлеченный праздничным шествием, я вдруг вздрагиваю, услышав совсем рядом сильно перевранное: «Норайр Мартиросович?» Голос негромкий, слегка скрипучий, но твердый.

— Приветствую Вас, Трофим Денисович.

— Что это Вы там такое понаписали в проекте постановления по биологии?
Collapse )

Piero della Francesca

Ալեքսեյ Սիսակյան

Մայիսի 1-ին Կիպրոսում հանգստանալիս մահացել է Դուբնայի աշխարհառչակ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանը:
Հիշում էի, որ Սիսակյանը նաև բանաստեղծություններ էր գրում: Փորձեցի ցանցում որոնել. ցավոք, գրեթե բան չգտա: Սակայն գտա նրա հուշերն իր հոր` նշանավոր բիոքիմիկոս Նորայր Սիսակյանի մասին: Հասկացա` սա որևէ բանաստեղծությունից պակաս չէ և թույլ է տալիս հստակ պատկերացում ստեղծել այդ մարդու մասին:
Մի քիչ աշխատեցի, որ կարողանամ այստեղ վերարտադրել: Ծանոթագրությունները դրեցի քառակուսի փակագծերի մեջ: Տեքստը երկար է, բայց հաստատ արժի կարդալ:
Աստված լուսավորի Ալեքսեյ Սիսակյանի հոգին:
Collapse )
Piero della Francesca

FATIGUE, ԿԱՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՂՄ

ԼՐԱՑՈՒՄ. Չէի մտածում, որ էսքան բուռն քննարկում կստացվի: Կյանքիցս ու ինքս ինձանից գոհ եմ: Եղանակն էլ լավն է: Թարգմանությունս թարմացրեցի. բոլորիդ շնարհակալ եմ:
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՂ ԽԱԲԱՐՈՎՍԿ ԿԱՄ ՈՐԵՎԷ ՏԵՂ
ԼԱՈՒՐԵՆՍ ՖԵՐԼԻՆԳՀԵՏՏԻ
Մի մեծ փողոց կանաչապատ ծառուղի
հետն էլ մի մեծ սրճարան արևկող
հետն էլ սև թունդ սուրճ փոքրիկ գավաթով:
Մի ոչ պարտադիր շատ գեղեցիկ
քեզ սիրող մարդ:
Մի լավ օր:

Էս մուխտառ եղանակին մարդու գրելն էլ չի գալիս: Ինչից ժամանակին փախել էի, եկավ գլխիս: Ասում են` դեռ մի շաբաթ էլ նույնն է լինելու: Երեկ էդ չգրվելուց բողոքեցի մատյանիս բարեկամներ
http://anas-lench.livejournal.com -ին և http://taisha48.livejournal.com -ին: Վերջինիս հետ խոսքում անգամ, թիթիզաբար, օգտագործեցի fatigue բառը:
Էդտեղից էլ վերնագիրը. այսինքն` դրա առաջին մասը: Էսօր, պատահականորեն հայտնաբերեցի Լաուրենս Ֆերլինգհետտիի մի բանաստեղծություն, որն ամբողջությամբ արտահայտում է տրամադրությանս` ուղեղիս դրական տրամադրված կիսագունդը: Թարգմանեցի հայերեն` համ էլ որպես բանաստեղծական բարև մատյանիս մեկ այլ բարեկամի`
http://nanuk-manuk.livejournal.com -ին: Արդյունքում այս պոստը ստացավ երկփեղկված (նաև` իմաստով) վերնագիր:
Չգիտեմ` թարգմանությունս ո՞նց է ստացվել: Հրավիրում եմ բոլորին իրենց ձևով փորձել նույնն անել, եթե ցանկանում են. դրա համար տեղադրում եմ նաև անգլերեն բնագիրը:
Collapse )
Piero della Francesca

ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

Ապրիլի 24-ին ուզում եմ գրեմ մի երգի մասին: Խոստացել էի մատյանիս շատ սիրելի բարեկամ khlurd.livejournal.com-ին: Մի քանի օր առաջ իրար էինք գրում` ինքն էր ուզում այդ երգը երգել:
Այդ երգի խոքերը գրել է Աղասի Այվազյանը, հայ ամենահետաքրքիր արձակագիրներից մեկը: Այվազյանը թիֆլիսեցի էր, որը տեղափոխվեց Երևան: Իմ մտքում Այվազյանն եկավ Երևան, որովհետև էստեղ փողոցում հայերեն են խոսում. դա միայն կարող է հասկանալ այն մարդը, ով երկար ապրել է օտար միջավայրում: Որովհետև, իր մանկության քաղաքում` իր հարազատ Թիֆլիսում ինքն էլ, իր արած գործն էլ կորելու էր, խորտակվելու էր օտարության ավազում, ինչպես մեզանից` հայերից շատերի գործքը: Որովհետև Երևանում գողն ու սրիկան իր պես, քո պես, իմ պես հայ է, ու ես, դու, մեր պես մի երրորդ մարդ դրա համար պատասխանատու ենք: Որովհետև չես կարա ասես` օտար եմ, դրա համար էլ սրիկայություն է անում իմ հանդեպ: Որովհետև "նա տեսել էր երևի արևային մի քաղաք", ինչպես Չարենցն ու Թամանյանը` մեր պայծառ երկրում:
Այս օրը երգի մասին գրելը կարող է զավեշտ թվալ: Բայց կարծում եմ վասպուրականցի պապս, որը թաքնվել էր իր ծնողների դիակների տակ, որպեսզի փրկվեր, իմ հետ կերգեր այսօր: Ցածրաձայն, հուզված, բայց առանց լալու: Վանեցի պապս, ով մեծացավ Գյումրիի մանկատանը, ով օրվա հացի կարոտ գնում էր ավելի հարուստ ընտանիքների երեխեքի հետ պարապելու, որ իրեն մի աման ճաշ տան. ում հետ սովորում էին իր պես տաղանդավոր վանեցի որբեր` Գուրգեն Մահարին, Վարդան Աճեմյանը, շատ-շատերը...
Տեսնես ի~նչ կլիներ մեկ այլ պուճուր վանեցու` Ոստանիկ Ադոյանի հետ, որն Ամերիկայում մեծացավ` դարձավ Արշիլ Գորկի: Իմ մտքի Աղասի Այվազյանը կսիրեր Ատոմ Էգոյանի "Արարատ"-ի այն պատկերը, թե ինչպես է Գորկին նկարում իր մոր դիմանկարը: Նկարեց, ավարտեց ու հետո պարեց ինքն իր հետ... ու ծածկեց մոր ձեռքերը ներկով:
Ուզում եմ էսօր երգեմ: Ցածր, մտքումս:
Collapse )
Piero della Francesca

ԿՏՏԱՆՔՆԵՐՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԼՐԱՑՈՒՄ. ԵԹԵ, ԱՍՏՎԱԾ ՄԻ' ԱՐԱՍՑԵ, ԻՆՁ ՀԵՏ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՊԱՏԱՀԻ, ՀԱՍՏԱՏ ԻՄԱՑԵ'Ք` ԴԱ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ': ԵՍ ՇԱՏ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՊՐԵԼ, ԵՍ ԴԵՌ ՇԱՏ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԵՄ (Շնորհակալություն http://khlurd.livejournal.com/187615.html, ով առաջինն էր, և http://dabavog.livejournal.com/348464.html: Առաջարկում եմ բոլորս դնենք):

Մատյանիս բարեկամի` 
noni-no.livejournal.com/338365.html մոտ, ինչպես նաև այս մատենադարանի ամբողջ հայկական հատվածում կարդացի Չարենցավանի դեպքի մասին: Հասկացա` չեմ կարող չարձագանքել թե' դեպքին, թե' մեկնաբանություններին:
Դեպքը սահմռկեցուցիչ է: Ժողովրդավարական երկրում դա բավական կլիներ, որպեսզի ոստիկանապետը հրաժարական ներկայացնի: Այնուամենայնիվ, նման հրաժարականը չպիտի լինի լոկ գոլորշին բաց թողնելու միջոց, որից հետո կփորձեն կոծկել այդ ոճիրը: Գուլյանի գործից ի՞նչ տեսանք: Միակ եզրակացությունս` հանրությունը թույլ տվեց, որ մոռացվի այդ ոճիրը:
Collapse )

Piero della Francesca

"ԵՍ ՀԱՅ ԵՄ. ԴԱ ՆՈՐՄԱԼ Է"

Առավոտ գիշերով անդորրս խանգարվեց:
Եկա, կոմպս միացրեցի, "Ուինդոուս Լայվ Մեսենջեր"-ս միացավ, ու Քիմ Քարտաշյանը` ճակատը բաց, կանաչ շորով, մազերը թափած ուսերին, որոնցից մեկն էլ բաց էր,  օրվա նորություններից նայեց ինձ ու հարցրեց. "Էդ ի~նչ շուխուռ է իմ հետույքի մասին"...
Պարզվում է` Քիմը լուսանկարվել է "Հարփեր'զ բազաար"-ի համար: Մերկ: Ամենակարևորը` առանց որևէ ռետուշի ու ֆոթոշոփի միջամտության:
Էդ էլ հերիք չէր` բարձր պահեց մեր հայ աղջկերքի անունը. "Չեմ հասկանում, թե ինչու են բոլորը շուխուռ անում իմ հետույքի մասին: Ես հայ եմ. դա նորմալ է: Իմ հետույքը, հավանաբար, էդքան մեծ չէ, ինչքան դուք կարող եք կարծել, որովհետև իմ ոտքերն ու իրանը փոքր են, որոնց հետ համեմատած ինքն ավելի մեծ է երևում":
Իսկ խնդրո առարկա հետույքի մասին պատկերացում կազմելու համար.
 
Collapse )



Piero della Francesca

ԿԻՆՈ "ՄՈՍԿՎԱ"-Ն ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Զարգացումները հայտնի են: Սեփականատերը հանձնում է ամառային դահլիճը Եկեղեցուն, Կառավարությունը հանեց այդ շինությունը պետության կողմից պահպանվող հուշարձանների շարքից, Եկեղեցին ցանկանում է դրա տեղում կրոնական պաշտամունքի նոր շինություն կառուցել, քանի որ կինո "Մոսկվա"-յի տեղում եղել է բոլշևիկների քանդած Սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին, ճարտարապետների համայնքը դեմ է հանդես գալիս և ոտքի հանում հասարակությանը: Ահա այստեղ սկսեց այն, ինչի մասին ուզում եմ գրել:
Հնչած բողոքները Եկեղեցին անմիջապես որակեց որպես արշավ իր դեմ: Այդ մեղադրանքն արդար չէր, քանի որ բողոքողների անունից գրեթե բոլոր հանդես եկողները խոսում էին զուսպ և չափավոր դիրքերից` խնդրելով եկեղեցին կառուցել այլ վայրում. օրինակ` Ազնավուրի հրապարակի հարևանությամբ, կինո "Մոսկվա"-յի ու Նկարիչների միության շենքերի հետևի մասում ընկած դատարկ, կիսավեր տարածքում: Սակայն այդ լուծումը, հավանաբար, չէր բավարարում տարածքի սեփականատերերին. իրենց թափը ամառային դահլիճը քանդելու համար չէր հերիքի, իսկ ինչպես ցույց տվեց Ակադեմիայի Լեզվի ինստիտուտի փորձը` Եկեղեցին դա կարող էր անել: Կարելի է ենթադրել, որ Եկեղեցու և տարածքի սեփականատիրոջ միջև կան ինչ-ինչ պայմանավորվածություններ, որոնք, իհարկե, չեն հրապարակվում:
Collapse )